Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու համար պետք է պատասխանատվության ենթարկել. Բադասյան

Քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու համար պետք է 
պատասխանատվության ենթարկել. Բադասյան

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի պնդմամբ, քրեական ենթամշակույթի առկայությունը և կազմակերպված հանցավորությունը հասարակական շատ ոլորտներում առաջացնում են խնդիրներ, ինչի լուծումներից մեկը քրեական պատասխանատվության ենթարկելն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով  կառավարության մշակած կարգավորմանը, որով  քրեական պատասխանատվություն է նախատեսվում քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու կամ ղեկավարելու համար, Բադասյանը նշեց, որ այդ ոլորտի խնդիրների լուծման քայլերից մեկը հենց քրեական պատասխանատվություն նախատեսելն է այնպիսի արարքների համար, որոնք իրենք նկարագրել են։

«Բնականաբար, այդքանով ոչ սկսվում, ոչ ավարտվում է քրեական ենթամշակույթի դեմ պայքարը, ուղղակի հանրային առավել վտանգավորության արարքները քրեականացնող նախագիծ ենք ներկայացրել»,- ասաց նախարարը։

ՀՀ Ազգային ժողովը նոյեմբերի 19-ին առաջին ընթերցմամբ ընդունել է քրեական ենթամշակույթ կրող խմբի և անձանց՝ «օրենքով գողերի» վերաբերյալ օրենքի նախագիծը: ՀՀ կառավարության հեղինակած «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը նոյեմբերի 19-ի ԱԺ նիստում ընդունվել են 70 կողմ, 10 դեմ և 9 ձեռնպահ ձայներով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]