Միջազգային

Զովաբերում ընտրվել է համայնքի նոր ղեկավար

1 րոպեի ընթերցում

Զովաբերում ընտրվել է համայնքի նոր ղեկավար

ԳԱՎԱՌ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գեղարքունիքի մարզի Զովաբեր համայնքում 2019 թվականի դեկտեմբերի 8-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրությունների արդյունքներով հաղթող է ճանաչվել Սեւանի էլցանցի տրանսպորտի բաժնի պետ անկուսակցական Խաչիկ Բաղդասարյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզի թիվ 20 ՏԸՀ-ից, Զովաբերում համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարում էին երեք թեկնածու՝ անկուսակցականներ՝ Զովաբեր համայնքի ղեկավարի տեղակալ Ժիրայր Շահբազյանը, Սեւանի էլցանցի տրանսպորտի բաժնի պետ Խաչիկ Բաղդասարյանը եւ աշխատանքային հասցե չունեցող Հակոբ Ստեփանյանը: Նախնական տվյալներով՝ քվեարկությանը մասնակցած 845 ընտրողներից 357-ն իրենց ձայնը տվել են Խաչիկ Բաղդասարյանի օգտին: 278 ձայն շահել է Տարոն Շահբազյանը, 204 ձայն՝ Հակոբ Ստեփանյանը: Անվավեր է ճանաչվել 6 քվեաթերթիկ:

Զովաբեր համայնքի նախկին ղեկավար Սամվել Եսայանն առաջադրել էր իր թեկնածությունը, սակայն գրանցումից առաջ ինքնաբացարկ էր հայտնել:

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում