ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ն որեւիցե որոշակի ժամկետ չի սահմանում Ուկրաինայի եւ Վրաստանի հնարավոր անդամակցության համար, բայց հաստատում Է այդ հեռանկարը: Այդ մասին դեկտեմբերի 3-ին հայտարարել Է դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Նա Լոնդոնում, որտեղ անցկացվելու Է ՆԱՏՕ-ի երկրների ղեկավարների հանդիպումը, ելույթ Է ունեցել դիսկուսիոն համաժողովում: Հեռարձակումն իրականացրել Է դաշինքի մամուլի ծառայությունը: «ՆԱՏՕ-ն դեռ Բուխարեստի գագաթնաժողովում Է որոշել, որ Ուկրաինան եւ Վրաստանը դառնալու են դաշինքի անդամներ: Այդ որոշումը մնում Է: Միեւնույն ժամանակ մենք չենք սահմանում ստույգ ժամանակային շրջանակներ: Այժմ մենք կենտրոնացած ենք այն բանի վրա, թե ինչպես կարող ենք այդ երկրներին օգնել՝ շարժվելու եվրատլանտյան ինտեգրացման ուղղութամբ»,-հայտարարել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, պատասխանելով այն հարցին, թե Կիեւն ու Թբիլիսին երբ կարող են հրավեր ստանալ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: