Միջազգային

ՆԱՏՕ-ն ձգտում Է բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ. Ստոլտենբերգ

1 րոպեի ընթերցում

ՆԱՏՕ-ն ձգտում Է բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ. Ստոլտենբերգ
ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ն ձգտում Է բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ եւ անհրաժեշտ Է համարում Մոսկվայի հետ երկխոսությունը: Այդ մասին կազմակերպության գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել Է ARD գերմանական հեռուստաալիքին տված հարցազրույցում, որը հրապարակվել Է դեկտեմբերի 2-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք հանդես ենք գալիս սպառազինությունների նկատմամբ վերահսկողության շուրջ Ռուսաստանի հետ բանակցությունների օգտին»,-ասել Է նա: Ստոլտենբերգի խոսքով՝ հարկավոր Է խոսել Մոսկվայի հետ: «Բայց նաեւ այն իրադրությունում, երբ հարաբերությունների բարելավում տեղի չի ունենում, մենք պետք Է ի վիճակի լինենք կարգավորել բարդ հարաբերությունները նրա (Ռուսաստանի) հետ »,-ընդգծել Է դաշինքի գլխավոր քարտուղարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում