Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Սլովենիան վավերացրել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը

 Սլովենիան վավերացրել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության 
համաձայնագիրը

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սլովենիան վավերացրել է Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը՝ Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի հետ մամուլի ասուլիսում՝ նվիրված նույն համաձայնագրի ստորագրման 2-ամյակին:

«Համաձայնագիրն արդեն վավերացրել է 16 երկիր, ևս 5-ում ավարտին է մոտենում գործընթացը: Իսկ րոպեներ առաջ ինձ տեղեկացրին, որ վավերացրել է նաև Սլովենիան»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց ՀՀ ԱԳ փոխնախարարը:

Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրվել է 2017թ. նոյեմբերի 24-ին Բրյուսելում: Այն վավերացրել և ԵՄ խորհրդին տեղեկացրել են Բուլղարիան, Չեխիան, Դանիան, Գերմանիան, Էստոնիան, Կիպրոսը, Լատվիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Հունգարիան, Մալթան, Լեհաստանը, Ռումինիան, Սլովակիան, Ֆինլանդիան, Միացյալ Թագավորությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]