Լիբանանի բանակը վերահսկում Է Բեյրութի իրադրությունը շիաների եւ սուննիների ընդհարումից հետո
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանի բանակի եւ ժանդարմերիայի ստորաբաժանումները նոյեմբերի 26-ին վերահսկողության տակ են վերցրել իրադրությունը Բեյրութի արեւմտյան թաղամասերում սուննիների «Ալ Մուսթաքբալ» կազմակերպության կողմնակիցների եւ շիաների «Ամալ» կազմակերպության ակտիվիստների միջեւ ծայր առած բախումներից հետո: Ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ն իրադարձությունների վայրից, լիբանանցի զինծառայողները եւ ժանդարմները շրջափակել են Քոլա ուղանցույցի մերձակա շրջանները, որոնք հակամարտության Էպիկենտրոն Էին դարձել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ավելի վաղ լիբանանցի զինծառայողները եւ ժանդարմները ժամանակին կասեցրել են ընդհարումները, որոնք սկսվել Էին Բեյրութի հարավի սուննիների Քասքաս թաղամասի մատույցներում եւ Թարիք Էլ Ջեդիդ թաղամասում:
Al Hadath արաբական հեռուստաալիքի տեղեկատվությամբ՝ Լիբանանի արհմիությունները պաշտպանել են մոտ օրերս ընդհանուր գործադուլ անցկացնելու ցուցարարների կոչերը: Բողոքի համազգային ակցիան, որը կընդգրկի պետական հատվածը եւ մասնավոր ընկերություններ, կսկսվի նոյեմբերի 28-ին Բեյրութում եւ կտեւի երեք օր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: