Երևանի քաղաքապետը շնորհակալագրեր ու պատվոգրեր կհանձնի բարձր սոցիալական պատասխանատվության համար
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի քաղաքապետը շնորհակալագրեր ու պատվոգրեր կհանձնի համայնքի սոցիալ-կենցաղային խնդիրների լուծմանը ակտիվ մասնակցության և բարձր սոցիալական պատասխանատվություն ցուցաբերելու համար։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
«Խոսքն այն անհատների ու կազմակերպությունների մասին է, որոնք օգնել են քաղաքին՝ անօթեւանների համար բնակմակերեսի, քաղաքային տնտեսությանը օժանդակող տեխնիկայի ձեռքբերման եւ այլ հարցերում։
Բիզնեսի սոցիալական պատասխանատվության ինստիտուտը միջազգային ընդունված պրակտիկա է, որը պետք է լայնորեն կիրառել»,- գրել է Կարապետյանը։