Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   7 Դեկտեմբեր

Ոստիկանությունը ստուգումներ է իրականացնում համացանցում տարածված տեսանյութի հետ կապված

Ոստիկանությունը ստուգումներ է իրականացնում համացանցում տարածված 
տեսանյութի հետ կապված

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանությունը ստուգումներ է իրականացնում նոյեմբերի 21-ին համացանցում տարածված «Ոստիկանները՝ հակագազով ու մահակով ցուցմունք են կորզում» վերնագրով տեսանյութի հետ կապված: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հասարակայնության հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը:

«Տարածված տեսանյութի վերաբերյալ ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի հանձնարարությամբ Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ստուգումներ են իրականացվում»,- ասաց Գաբրիելյանը:

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նույնպես արձագանքել էր համացանցում տարածված տեսանյութին, որտեղ երևում է, թե ինչպես են անձինք հարվածներ հասցնում քաղաքացուն և փորձում տեղեկություն կորզել նրանից: ՄԻՊ-ը նշել է, որ իր ստորագրությամբ համապատասխան պաշտոնական գրություն կուղարկվի քրեական հետապնդման մարմին:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ