Հայերը, հույներն ու քրդերն Էրդողանի այցից առաջ բողոքի ակցիա են անցկացնում Սպիտակ տան դիմաց
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վաշինգտոնում հայերը, հույները և քրդերը բողոքի ակցիա են անցկացնում Սպիտակ տան դիմաց, որտեղ պլանավորվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ամերիկյան The Wall Street Journal-ը:
Ոստիկանությունը և անվտանգության աշխատակիցները ևս պատրաստվում են այդ հանդիպմանը:
Վերջին անգամ Էրդողանը ԱՄՆ էր այցելել 2017 մայիսին, որի ժամանակ բախվել էին Թուրքիայի նախագահի թիկնապահներն ու ցուցարարները։