Մշակույթ

Կմեկնարկի երաժշտական և արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր-դպրոցներ» ծրագրի երկրորդ շրջափուլը

2 րոպեի ընթերցում

Կմեկնարկի երաժշտական և արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր-դպրոցներ» ծրագրի երկրորդ շրջափուլը

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ ՀՀ մարզերի ու Երևանի երաժշտական և արվեստի դպրոցների սաների ու մանկավարժների միջև գործնական, կրթական և ստեղծագործական համագործակցության խթանման նպատակով Երևանի Ա. Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցն այսօրվանից սկսում է երաժշտական և արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր դպրոցներ» ծրագրի երկրորդ շրջափուլը։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, ՀՀ մարզերի և Երևանի երաժշտական ու արվեստի դպրոցների միջև գործընկերության հաստատման ծրագիրը կշարունակվի մինչև նոյեմբերի 30-ը՝ նպատակ ունենալով ապահովել երաժշտական նախնական մասնագիտական կրթության ոլորտի բնականոն գործունեությունը, մշակութային կրթության համաչափ տարածքային զարգացումը և երաժշտամանկավարժական առաջավոր փորձի տարածումը։

Ծրագրի առաջին շրջափուլը կայացել է 2019 թ. հունիսին, որի ընթացքում ՀՀ մարզերի և Երևանի 20 երաժշտական և արվեստի դպրոցների շուրջ 400 աշակերտներ համերգային ծրագրերով հանդես են եկել քույր դպրոցներում, ծանոթացել մայրաքաղաքի ու մարզերի տեսարժան և պատմամշակութային վայրերին, իսկ մանկավարժների համար ստեղծվել են շարունակական համագործակցության և փորձի փոխանակման նոր հարթակներ:

Կից ներկայացվում է ՀՀ մարզերի և Երևանի երաժշտական ու արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր դպրոցներ» ծրագրի երկրորդ շրջափուլիժամանակացույցը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում