Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Մատենադարանի և Վրաստանի ձեռագրերի կենտրոնի ստորագրած հուշագիրը հեռանկարներ կբացի գիտնականների առաջ

Մատենադարանի և Վրաստանի ձեռագրերի կենտրոնի ստորագրած հուշագիրը  
հեռանկարներ կբացի գիտնականների առաջ

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մաշտոցյան Մատենադարանի և Վրաստանի Կորնելի Կեկելիձեի անվան ձեռագրերի ազգային կենտրոնի միջև ստորագրված հուշագիրը հնարավորություն կընձեռի իրականացնել համատեղ գիտակրթական և մշակութային ծրագրեր, մասնագետների փոխանակում, համատեղ ուսումնասիրություններ, հրատարակություններ, ցուցահանդեսներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` կողմերը հուշագիրը ստորագրեցին նոյեմբերի 6-ին Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ-Մատենադարանում: 

Լուսանկարները` Գևորգ Պերկուպերկյանի

«Մենք մշտապես կապ ենք պահպանել Վրաստանի Կորնելի Կեկելիձեի անվան ձեռագրերի ազգային կենտրոնի հետ, բայց այս հուշագրով  համագործակցության նոր փուլ ենք թևակոխում: Մատենադարանում պահվում են մի քանի տասնյակ վրացական ձեռագրեր, արխիվային նյութեր, իսկ վրացական կենտրոնում 300-ից ավելի հայկական ձեռագիր կա, որոնք հրատարակման են սպասում»,-նշեց Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը:

Կորնելի Կեկելիձեի անվան ձեռագրերի ազգային կենտրոնի տնօրեն Զաալ Աբաշիձեն ասաց, որ հուշագրի ստորագրումը մեծ նշանակություն կարող է ունենալ Վրաստանի և Հայաստանի գիտական ու մշակութային կապերի զարգացման գործում: Նա հիշեցրեց, որ Խորհրդային Միության տարիներին հայագետների ամենահզոր դպրոցներից մեկը Թբիլիսիում էր: «Երկար տարիների դադարից հետո մեր կենտրոնում վերականգնվել է արևելյան և հայկական ձեռագրերի բաժինը, որտեղ աշխատում են Վրաստանում հայտնի հայագետներ»,-տեղեկացրեց Աբաշիձեն:

Միջոցառմանը ներկա էր ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեն:

Դեսպանի խոսքով` հուշագրի ստորագրումը հրաշալի հնարավորություն է երկու կողմերի գիտնականների համար աշխատել Մատենադարանում, Կորնելի Կեկելիձեի անվան ձեռագրերի ազգային կենտրոնում` օգտվելով այն ձեռագրերից, որոնց հնարավոր չի լինի ծանոթանալ առանց համապատասխան կենտրոնների համագործակցության: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am