Քաղաքականություն

Հայոց ցեղասպանության բանաձևը պատմական արդարությանն ուղղված քայլ է. ԱԳ փոխնախարարն՝ ԱՄՆ պաշտոնյային

1 րոպեի ընթերցում

Հայոց ցեղասպանության բանաձևը պատմական արդարությանն ուղղված քայլ է. ԱԳ փոխնախարարն՝ ԱՄՆ պաշտոնյային

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանը հոկտեմբերի 30-ին ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի ու տարածաշրջանային հակամարտությունների գրասենյակի տնօրեն Շերիլ Ֆերնանդեսին և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, ողջունելով հյուրերին` Գրիգոր Հովհաննիսյանն անդրադարձել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի կողմից բանաձևի ընդունմանը` նշելով, որ այն հզոր քայլ է պատմական արդարության ու ճշմարտության ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են մայիսի 7-ին Երևանում տեղի ունեցած Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության նիստի արդյունքներն ու ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը: Կողմերը պայմանավորվել են շարունակել աշխատանքները երկկողմ օրակարգի մի շարք հարցերի շուրջ` Հայաստան-ԱՄՆ համագործակցության ընդլայնման ուղղությամբ:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում