Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ընթերցասերներին ներկայացվեց Սիլվա Կապուտիկյանի հոբելյանին նվիրված «Միայնակ մեծություն» գիրքը

Ընթերցասերներին ներկայացվեց Սիլվա Կապուտիկյանի հոբելյանին նվիրված 
«Միայնակ մեծություն» գիրքը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սիլվա Կապուտիկյան. Միայնակ մեծություն» գրքում զետեղվել են բանաստեղծություններ  հեղինակի «Մեծ սիրո մասին», «Հարազատներին», «Իմ Հայաստանը», «Մտորումներ» շարքերից: Կապուտիկյանի լավագույն գործերը ներկայացվել են հայերենով և ռուսերենով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ հոկտեմբերի 24-ին:

«Ներառել եմ այն ստեղծագործությունները, որոնք շատ եմ հավանում, բայց գիրքը կարող էր ավելի ծավալուն ստացվել, եթե սահմանափակումներ չլինեին: Կապուտիկյանի գործերը թարգմանել են այնպիսի պոետներ, ինչպիսիք են Ալիգերը, Ախմադուլինան և այլք: Նրանք կարողացել են հասկանալ Սիլվայի բանաստեղծությունն ու ռուսերենով հաղորդել դրանց ոճն ու մեղեդին»,-նշեց գրքի կազմող, «Հարմոնիա» ռուսական մշակույթի միջազգային կենտրոնի նախագահ Աիդա Հարությունյանը:

Նրա խոսքով` Կապուտիկյանը մեծ պոետ է: «Կապուտիկյանի բառերը, տողերը հոգուց են բխում»,-շեշտեց Հարությունյանը:

Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանի վարիչ Արմենուհի Դեմիրճյանն էլ ընդգծեց, որ Կապուտիկյանը շատ բանիմաց էր, իմաստուն: «Կապուտիկյանը ճանապարհորդում էր այն երկրներով, որտեղ հայաշատ համայնքներ կան, նա կապ էր պահպանում  հայերի հետ, հայրենասիրություն քարոզում արտերկրում»,-նշեց Դեմիրճյանը:

Շնորհանդեսին բանաստեղծի ստեղծագործություններն ընթերցեցին Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի ուսանողները, Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասաններ Սամվել Խաչատրյանն ու Լիլիա Մկրտչյանը:

Գիրքը լույս է ընծայել «Հարմոնիա»  ռուսական մշակույթի  միջազգային կենտրոնը: Կենտրոնի հրատարակած առաջին գիրքը լրագրող Լևոն Ազրոյանի «Հույժ վտանգավոր է Ռայխի համար» գիրքը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am