Ո՞ր այգիներում են նախընտրում զբոսնել Երևանի բնակիչները. սոցհարցում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բրեվիս» ընկերությունը սոցհարցում է անցկացրել՝ պարզելու համար, թե ո՞ր այգիներում են նախընտրում զբոսնել Երևանի բնակիչները:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հարցման մասնակիցների 33.9 տոկոսը նշել է, որ առհասարակ այգիներ չեն այցելում:
Հարցման մասնակիցների 8.2 տոկոսը հայտնել է, որ նախընտրում է զբոսնել Երևանի 2800-ամյակի այգում, 6.2 տոկոսը նախընտրում է զբոսնել Թումոյի այգում, 5.9 տոկոսը՝ Օղակաձև այգում:
Մասնակիցների 5 տոկոսը նախընտրում է զբոսնել Վահան Զատիկյանի անվան այգում, 3.9 տոկոսը՝ Հաղթանակ զբոսայգում, 3 տոկոսը՝ Սիրահարների այգում:
Այս կամ այն այգին նախընտրելու հարցում քաղաքացիների գերակշռող մասն առաջնորդվում է տեղանքի հարմարությամբ, 7 տոկոսը առաջնահերթությունը տալիս է կանաչապատ տարածքների առկայությանը, 2.7 տոկոսի համար կարևոր են սրճարանների առկայությունը, 1․9 տոկոսի համար՝ այգու նորաբաց լինելը և 1.2 տոկոս քաղաքացիներ կարևորում են ֆիզիկական վարժություններ անելու համար նախատեսված հարմարանքների առկայությունը։