Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Խոշոր ներդրող լինելը չի նշանակում լինել լավ ներդրող. Հայկ Մարությանը՝ «Սանիթեք»- ի մասին

Խոշոր ներդրող լինելը չի նշանակում լինել լավ ներդրող. Հայկ Մարությանը՝ «Սանիթեք»-
ի մասին

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը վստահեցնում է, որ «Սանիթեք» ընկերության կողմից միջազգային արբիտրաժային դատարան դիմելը Հայաստանի վարկանիշի վրա չի ազդելու: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով հարցին, արդյոք Հայաստանի վարկանիշի վրա չի ազդի այն, որ «Սանիթեք» ընկերությունը դիմում է միջազգային արբիտրաժային դատարան՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Սանիթեք»-ը խոշոր ներդրող է, պատասխանեց, որ դա ընդհանրապես Հայաստանի վարկանիշի վրա չի ազդի:

«Խոշոր ներդրող լինելը չի նշանակում լինել լավ ներդրող: Մենք պատրաստ ենք այդ ամբողջ պրոցեսին: Մենք ունենք բոլոր ապացույցները, որ «Սանիթեք»-ը պատշաճ որակով չի կատարել իր աշխատանքը: Ասեմ ավելին, այս պահին հարուցված են բազմաթիվ քրեական գործեր՝ կապված «Սանիթեք» ընկերության հետ՝կապված նախ հարկային պարտավորությունների հետ, ինչպես մի քանի օր առաջ մամուլից տեղեկացա  կան այլ ընկերություններ, որոնց հետ կապված պարտավորություններ ունի և գումարները չի տվել»,- ասաց Մարությանը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]