Միջազգային

Արաբական Միացյալ Էմիրությունները սննդամթերքի մակնշման նոր «լուսանշանային» համակարգ կկիրառի

1 րոպեի ընթերցում

Արաբական Միացյալ Էմիրությունները սննդամթերքի մակնշման նոր «լուսանշանային» համակարգ կկիրառի
ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ) մոտ ժամանակներս կգործարկի սննդամթերքի մակնշման նոր համակարգ, որը գնորդներին կօգնի ավելի լավ կողմնորոշվել գնվող մթերքների օգտակարության հարցում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտնել Է ԱՄԷ-ի պարենային անվտանգության հարցերի նախարար Մարիամ ալ Մհեյրին:

«Այժմ մենք քաղաքականություն ենք մշակել սննդամթերքի մակնշման բնագավառում, եւ այն արժանացել Է նախարարների կաբինետի հավանությանը: Սկզբունքորեն այն հիմնված Է լուսանշանի համակարգի վրա. կարմիր, նարնջագույն կամ կանաչ Է ցույց տալիս ըստ կոնկրետ մթերքի մեջ շաքարի, աղի եւ վնասակար ճարպերի քանակության: Դա սպառողներին հնարավորություն Է ընձեռում ավելի լավ ընտրություն կատարել»,-հայտարարել Է նա:

Մակնշման նոր համակարգը հավասար հիմունքներով կիրառվելու Է ինչպես տեղական, այնպես Էլ ներմուծված մթերքների համար, հավելել Է ալ Մհեյրին: Նախարարի խոսքով՝ ԱՄԷ-ն ձգտում Է մինչեւ 2021 թվականը հասնել 15 տոկոսով անառողջ սննդի օգտագործման նվազեցման:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում