Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Չինաստանը Թուրքիայից պահանջել Է դադարեցնել մարտերը Սիրիայում

Չինաստանը Թուրքիայից պահանջել Է դադարեցնել մարտերը Սիրիայում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան պետք Է դադարեցնի մարտական գործողությունները Սիրիայում եւ համաշխարհային հանրակցության հետ միավորի ջանքերը մերձավորարեւելյան տարածաշրջանում ահաբեկչության դեմ պայքարելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 15-ին հայտարարել Է ՉԺՀ-ի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը:

«Չինաստանը կտրականապես դեմ Է այն բանին, որ միջազգային հարցերը լուծվեն ուժի կիրառման ճանապարհով,-նշել Է նա հերթական բրիֆինգում:-Մենք գտնում ենք, որ Թուրքիան պետք Է դադարեցնի ռազմական գործողությունները (Սիրիայում) եւ վերադառնա գոյություն ունեցող խնդիրների կարգավորման քաղաքական գործընթացին: «…» Մենք պահանջում ենք, որ թուրքական կողմը պատասխանատվություն դրսեւորի եւ միջազգային հանրակցության հետ միավորի ջանքերը ահաբեկչության դեմ պայքարում», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]