Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԱՄՆ-ը պատժամիջոցներ Է սահմանել Թուրքիայի պաշտպանության եւ Էներգետիկայի նախարարությունների դեմ

ԱՄՆ-ը պատժամիջոցներ Է սահմանել Թուրքիայի պաշտպանության եւ Էներգետիկայի նախարարությունների դեմ

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վաշինգտոնը պատժամիջոցներ Է սահմանել Թուրքիայի ազգային պաշտպանության եւ Էներգետիկայի ու բնական պաշարների նախարարության, այդ գերատեսչությունների ղեկավարներ Հուլուսի Աքարի եւ Ֆաթիհ Դոմնեզի, ինչպես նաեւ ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի դեմ:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության կայքում: Ամերիկյան գերատեսչության կողմից տարածված մամուլի տեղեկագրի տեքստի համաձայն՝ Վաշինգտոնը Անկարայի նկատմամբ սահմանափակիչ միջոցներ Է կիրառում այն բանի կապակցությամբ, որ «թուրքական կառավարության գործողություններն սպառնում են Սիրիայի անմեղ խաղաղ բնակիչներին, ինչպես նաեւ ապակայունացնում են տարածաշրջանը՝ վիժեցնելով ԻՊ-ի ոչնչացման ռազմարշավը»:

ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունում նաեւ հայտարարել են, որ պատրաստ են լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի կառավարության պաշտոնյաների, ինչպես նաեւ պետական կորպորացիաների դեմ: «Միացյալ Նահանգները կստիպեն Թուրքիայի կառավարությանը պատասխանատվություն կրել թուրք զինվորականների կողմից բռնությունների սաստկացման համար, ինչն սպառնալիքի տակ Է դրել անմեղ քաղաքացիական անձանց անվտանգությունն ու ապակայունացրել Է տարածաշրջանը»,- մամուլի տեղեկագրում մեջբերված Է ԱՄՆ-ի ֆինասների նախարար Սթիվեն Մնուչինի խոսքը:

Պատժամիջոցների ցուցակում հայտնվելը նշանակում Է ԱՄՆ-ում ակտիվների սառեցում եւ ԱՄՆ-ի քաղաքացիների կամ ընկերությունների կողմից դրա ֆիգուրանտների հետ բիզնես վարելու արգելք, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]