Իրանի դիրքերը միջազգային ասպարեզում ավելի են ուժեղացել. Ռոհանի
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհում Իրանի դիրքերն ավելի են ուժեղացել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 14-ին հայտարարել Է երկրի նախագահ Հասան Ռոհանին:
«Քաղաքական ու միջազգային տեսանկյունից Իրանի Իսլամական Հանրապետությունն այժմ ավելի ուժեղ դիրքեր ունի»,-ասել Է Ռոհանին իրանական հեռուստատեսությամբ ցուցադրված մամուլի ասուլիսի ընթացքում: Նրա խոսքով՝ ՄԱԿ-ում, ուր Ռոհանին եկել Էր սեպտեմբերի վերջին՝ մասնակցելու Գլխավոր ասամբլեային, ավելի ու ավելի շատ տերություններ են ընդունում Իրանի ուժեղացումն ընթացիկ տարում:
Ռոհանին նաեւ նշել Է, որ Իրանին հաջողվել Է դուրս գալ ճգնաժամային պայմաններից այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը ու մի շարք երկրներ փորձեցին լուրջ վնաս հասցնել երկրին, ինչի մասին վկայում Է վիճակագրությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում