1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայաստանում անցկացվող գիտաժողովը մեկ հարկի տակ է հավաքել օտարերկրյա ճարտարապետների

Հայաստանում անցկացվող գիտաժողովը մեկ հարկի տակ է հավաքել օտարերկրյա 
ճարտարապետների

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ճարտարապետություն և շինարարություն. արդի խնդիրներ» խորագրով միջազգային 11-րդ գիտաժողովը մեկ հարկի տակ էր հավաքել համաշխարհային ճանաչում ունեցող՝ Ռուսաստանի Դաշնության, ԱՄՆ-ի, Չինաստանի, Իտալիայի, Չեխիայի, Իրանի Իսլամական Հանրապետության, Վրաստանի ճարտարապետների և շինարարների:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գիտաժողովի հիմնական նպատակն է ներկայացնել գիտական հետազոտությունների արդյունքները և դրանց գործնական լուծումները քաղաքաշինության և ճարտարապետության ոլորտներում:

«Ճարտարապետություն և շինարարություն. արդի խնդիրներ» գիտաժողովը կարող է նպաստել նաև տարբեր երկրների համալսարանների միջև միջազգային գիտական համագործակցությունն ընդլայնմանը:

«Մեզ համար մեծ պատիվ է հերթական անգամ մեր երկրում և մեր համալսարանում հյուրընկալել ճարտարապետության և շինարարության բնագավառում համաշխարհային ճանաչում ունեցող մասնագետների ու գիտնականների: Արդեն 11-րդ անգամ անցկացվող այս գիտաժողովն իր ուրույն տեղը, դիրքն ու կարևորությունն ունի ճարտարապետաշինարարական ոլորտի մասնագետների և հատկապես բուհերի կյանքում»,- ողջունելով գիտաժողովի մասնակիցներին՝ իր ելույթում ասաց Ճարտարապետության և շինարարության  Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանը:

Նա նաև կարևորեց գիտաժողովը՝ ակնկալելով, որ այն կմեկտեղի նախանշված ոլորտների հավաքական գիտական ներուժը և ցույց կտա ինչպես Հայաստանյան, այնպես էլ միջազգային գիտական կյանքում առկա որակական փոփոխություններն ու առաջընթացը:

Սանկտ Պետերբուրգի պետական ճարտարապետության և շինարարության համալսարանի ներկայացուցիչ Իրինա Դրոզդովան լրագրողների հետ զրույցում նշեց, որ 12-րդ միջազգային գիտաժողովն անցկացվելու է հենց իրենց քաղաքում:

«Մասնակցելով այս գիտաժողովին՝ նպատակ ունենք ճարտարապետության և շինարարության ոլորտում մեր փորձը փոխանակել և այստեղի փորձը նույնպես յուրացնել: Մեր ուսանողները պրակտիկայի համար գալիս են Հայաստան, այստեղից էլ՝ Սանկտ Պետերբուրգ, երբեմն էլ համատեղ նախագծեր են իրականացվում»,- նշեց Դրոզդովան:

Պեկինի ճարտարապետության և շինարարության համալսարանի ներկայացուցիչ Քի Չենժին նշեց, որ իրենց պատվիրակությունն արդեն 3-րդ անգամ է Հայաստանում և մասնակցում այս գիտաժողովին:

«Մենք շատ մեծ ուշադրություն ենք դարձնում երկու համալսարանի միջև ամուր համագործակցությանը, որը տևում է արդեն մոտ 15 տարի: Այս ընթացքում 8 անգամ համատեղ կազմակերպվել է գիտաժողով՝ կապված ճարտարապետության և շինարարության ոլորտի խնդիրների հետ»,- ասաց Քի Չենժին:

Նրա խոսքով՝ այսօր աշխարհում կա հին ճարտարապետության պահպանման, ինչպես նաև նոր, ժամանակակից և սեյսմակայուն քաղաքներ կառուցելու խնդիր:  

Միջազգային երկօրյա գիտաժողովում ներկայացվելու են «Ճարտարապետություն», «Շինարարություն, շինարարական մեխանիկա, նյութեր, տեխնոլոգիաներ», «Շինարարական և կապակցող նյութերի, բետոնների տեխնոլոգիաներ, ժամանակակից նյութերի կիրառությունը ճարտարապետությունում» և այլ թեմաներով գիտական զեկույցներ:  

«Ճարտարապետություն և շինարարություն. արդի խնդիրներ» գիտաժողովը շրջանակներում ՃՇՀԱՀ-ում տեղի ունեցավ դասախոսների և ուսանողների աշխատանքների ցուցադրություն:

Գիտաժողովը առաջին անգամ կայացել է 2008 թվականի հոկտեմբերի 15-18-ը Ջերմուկ քաղաքում, որտեղ մասնակցում էին ներկայացուցիչների ՌԴ-ից, Վրաստանից, Սիրիայից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]