Միջազգային

ԵԱՀԿ-ի ղեկավարը խոսել Է կազմակերպության գերակայությունների մասին

2 րոպեի ընթերցում

ԵԱՀԿ-ի ղեկավարը խոսել Է կազմակերպության գերակայությունների մասին

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԶԼՄ-ների ազատությունը եւ լրագրողների անվտանգությունը ԵԱՀԿ-ի գործունեության գերակայությունների թվում են: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել Է կազմակերպության գործող նախագահ, Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակը:

«ԶԼՄ-ների ազատությունը եւ լրագրողների անվտանգությունը ԵԱՀԿ-ի գործունեության գերակա բնագավառների թվում են: ԵԱՀԿ-ի՝ ԶԼՄ-ների ազատության հարցերով ներկայացուցիչ Հառլեմ Դեզիրը, իր մանդատին համապատասխան, ուշադիր հետեւում լրագրողական պրակտիկայի հետ կապված հարցերին»,-ասել Է Լայչակը: Դիվանագետի խոսքով՝ 2018 թվականին ԵԱՀԿ-ի մասնակից պետությունների քաղաքական պարտավորությունները, կազմակերպության Նախարարների խորհրդի՝ Միլանի նիստի որոշումներին համապատասխան, ուժեղացվել են լրագրողների անվտանգության ոլորտում:

«Լրագրողների համար անվտանգ միջավայրի ստեղծման եւ նրանց աշխատանքային պարտականությունների կատարման նպատակով ԵԱՀԿ-ի սլովակյան նախագահությունը մասնակից պետությունների եւ քաղաքացիական հասարակության միջեւ երկխոսության համար վերջերս հարթակ Էր տրամադրել մարդկային չափմանը նվիրված խնդիրների կատարման շուրջ խորհրդակցությունում, որը կայացել Է 2019 թվականի սեպտեմբերի 16-27-ին»,- ասել Է ԵԱՀԿ-ի գործող նախագահը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում