Հասարակական

Ռոբերտ Քոչարյանը կվիրահատվի. նրան կրկին տեղափոխել են «Իզմիրլյան» ԲԿ

1 րոպեի ընթերցում

Ռոբերտ Քոչարյանը կվիրահատվի. նրան կրկին տեղափոխել են «Իզմիրլյան» ԲԿ

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է «Իզմիրլյան» ԲԿ: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրեց ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը:

«Ռոբերտ Քոչարյանն այսօր է տեղափոխվել բժշկական կենտրոն հետազոտման նպատակով»,-ասաց Նոնա Նավիկյանը:

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Հովհաննես Խուդոյանն էլ «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց, որ Քոչարյանը պետք է վիրահատվի:

Ռոբերտ Քոչարյանը հետազոտության համար «Իզմիրլյան» ԲԿ էր տեղափոխվել նաև սեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 4-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում