Վրաստանը վարկեր Է ներգրավում Ռուսաստանի հետ սահման տանող թունելի շինարարության համար
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) 60 մլն դոլար Է հատկացրել ինըկիլոմետրանոց թունելի շինարարության համար, որը Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս մայրուղու բաղկացուցիչ մասն Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Վրաստանի ավտմոբիլային ճանապարհների դեպարտամենտի հաղորդագրության մեջ:
Կվեշեթի-Կոբի ճանապարհի շինարարությունը բաժանված Է երկու տեղամասի: Ընդամենը պլանավորված Է 22,7 կիլոմետր ասֆալտ-բետոնե ճանապարհի, վեց կամրջի եւ հինգ թունելի կառուցում, ներառյալ ինըկիլոմետրանոց թունելը: Կվեշեթի-Կոբի թունելի լայնությունը կկազմի 15 մետր, ինչը բավական հազվադեպ Է հանդիպում աշխարհում: Ճանապարհը կշրջանցի աշխարհագրական առումով բարդ երթուղին, որը ձմռանը ծածկվում Է առատ ձյունով: Նախագծի մոտավոր արժեքը 558,6 մլն դոլար Է: Ճանապարհի շինարարությունը ֆինանսավորելու են Զարգացման ասիական բանկը եւ ՎԶԵԲ-ը, որոնք Վրաստանին վարկեր են հատկացրել համապատասխանաբար 415 մլն դոլարի եւ 60 մլն դոլարի չափով, ինչպես նաեւ Վրաստանի կառավարությունը, որը կհատկացնի 83,6 մլն դոլար: Շինարարության սկիզբը պլանավորված Է 2020 թվականին, հաղորդել Է Sputnik-ը: