1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայտնի ֆրանսահայ տենոր Ռուբեն Էլբակյանը ներկայացրել է Կոմիտասի 150-ամյակին նվիրված տեսահոլովակ

Հայտնի ֆրանսահայ տենոր Ռուբեն Էլբակյանը ներկայացրել է Կոմիտասի 150-ամյակին 
նվիրված տեսահոլովակ

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի տենոր Ռուբեն Էլբակյանը, ով արտերկրում հայտնի է որպես «ոսկե ձայն», ներկայացրել է Կոմիտասի 150-ամյակին նվիրված նոր տեսահոլովակ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Չինար ես» երգի հիման վրա ստեղծված հոլովակը սեպտեմբերի 26-ից հասանելի է բոլոր սոցիալական ցանցերում: Սա երգչի արդեն երրորդ հոլովակն է, որի հիմքում Կոմիտաս վարդապետի երաժշտությունն է: Առաջին հոլովակը «Գարունն» էր, երկրորդը՝ «Կռունկը»:

«Այս անգամ ցանկացա ողբերգական երգով չներկայացնել մեր մեծն Կոմիտասին, այլ նրա 150-ամյակին ընտրել այնպիսի քնարական գործ, ինչպիսին «Չինար ես»-ն է: Ցանկանում էի վերստեղծել այն դարաշրջանը, որում ապրել է Կոմիտասը, և այն պահը, որ նա, հավանաբար առաջին անգամ լսել է այս ստեղծագործությունը: Եվ շատ ուրախ եմ, որ որդիս կարողացավ հաջողությամբ կերտել գլխավոր հերոսի դերը»,-հոլովակի մասին նշում է Ռուբեն Էլբակյանը:

Ռուբեն Ելբակյանը LUXURY հեղինակավոր ամսագրի տվյալներով ներառված է աշխարհի 57 ամենահայտնի հայերի ցանկում՝ Շառլ Ազնավուրի, Անրի Վերնոյի, Միշել Լեգրանի, Շերի, Քըրք Քըրքորյանի և այլոց հետ: 2012 թվականին արժանացել է «Նապոլեոնյան հիշատակի ռազմական շքանշանի ասպետ» կոչման:

Հայ կատարողներից առաջինն է, ով երկու անգամ (2002, 2004) մենահամերգով ելույթ է ունեցել Լյուքսեմբուրգի պալատում՝ Ֆրանսիայի Սենատի հրավերով: Միակ հայ արտիստն է, ում երեք անգամ վստահել են Ֆրանսիայի հիմներգի՝ Մարսելյեզի կատարումը Փարիզի Հաղթանակի կամարի ներքո: Ձայնագրել է երեք սկավառակ՝ «Կոմիտաս» ( արժանացել է «Coup de Coeur» մրցանակի), «Recital»  և «Նեապոլիտանական երգեր» ալբոմները:

Նոյեմբերի 29-ին Ռուբեն Էլբակյանը Ave Maria մեծ մենահամերգով հանդես կգա Փարիզի Մադլեն եկեղեցում, որով կազդարարվի երգչի եվրոպական մեծ շրջագայությունը: Տենորը պատրաստվում է մենահամերգով հանդես գալ նաև Հայաստանում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]