Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԱԺ-ն նոր ծրագրով կավելացնի իր կարողությունները

ԱԺ-ն նոր ծրագրով կավելացնի իր կարողությունները

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ սկսում է «Ժամանակակից խորհրդարան՝ ժամանակակից Հայաստանի համար» ծրագիրը: Այն կենտրոնանալու է թափանցիկության, օրինաստեղծ աշխատանքում տարբեր խմբերի մասնակցության բարձրացման, օրենսդրական վերահսկողության զարգացման ուղղությամբ ԱԺ կարողությունների զարգացման վրա:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառմանն իր ելույթում ասաց ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը:

«ՀՀ ԱԺ-ն այժմ արդեն սահմանադրական փոփոխությունների բերումով նոր ՝ վերահսկողական գործառույթներ ունի, և պետք է կարողանա դա իրականացնել: Թավշյա հեղափոխությունից հետո խորհրդարանի դերը հասարակության և պետության կյանքում  բարձրանալուն զուգահեռ պետք է էականորեն ավելանա նաև խորհրդարանի թափանցիկությունը, հաշվետվողականությունը հանրության առջև: Այս ամենը բերեցին համոզման, որ ՀՀ ազգային ժողովը պետք է կտրուկ ավելացնի իր կարողությունները՝ սկսած աշխատակազմի կարողություններից, վերջացրած պատգամավորների նոր գործառույթներով պայմանավորված կարողություններով, տեխնիկական հագեցվածությամբ: Եվ մենք ձեռնարկեցինք մի մեծ ծրագիր, որն ուղղված է այդ կարողություների ավելացմանը»,-ասաց Միրզոյանն ու  շնորհակալություն հայտնեց միջազգային գործընկերներին, ովքեր պատրաստակամություն են հայտնել լինել Հայաստանի խորհրդարանի կողքին և աջակցել ծրագրին:

Ծրագիրը կրելու է հետևյալ անվանումը ՝ «Ժամանակակից խորհրդարան՝ ժամանակակից Հայաստանի համար» և կենտրոնանալու է մի շարք ուղղությունների վրա: ԱԺ նախագահը թվարկեց դրանցից խոշորները՝ ԱԺ կարողությունները օրենսդրական վերահսկողության զարգացման ուղղությամբ, քաղաքականությունների մշակման գործընթացների բարելավում, խորհրդարանի հաշվետվողականության և թափանցիկության, օրինաստեղծ աշխատանքում տարբեր խմբերի մասնակցության բարձրացում և այլն:

ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի միացյալ թագավորության դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթը ծրագրում կարևորեց այն, որ մանրակրկիտ ձևով հաշվի են առնվել ԱԺ-ի կարիքները, խորհրդարանի ղեկավարների կարիքները: Ծրագիրը նաև ստեղծելու է հարթակ պատգամավորների և քաղաքացիների միջև:  Նա նշեց՝ եղած լավագույն փորձն են կիսել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am