Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Առաջին ընթերցմամբ ընդունվեց ԱԱԾ և ոստիկանության պետերի պաշտոնները քաղաքական համարելու ԼՀԿ օրինագիծը

Առաջին ընթերցմամբ ընդունվեց ԱԱԾ և ոստիկանության պետերի պաշտոնները 
քաղաքական համարելու ԼՀԿ օրինագիծը

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և Ոստիկանության պետի պաշտոնները քաղաքական համարելու օրենքի նախագիծը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նախագիծը հեղինակել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը:

«Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին», «ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին», ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և Ոստիկանության պետի պաշտոնները հանել ոստիկանության պաշտոնների և ազգային անվտանգության մարմինների ծառայողների պաշտոնների անվանացանկերից և դրանք համարել քաղաքական պաշտոններ՝ այդ աշխատատեղերում նշանակվող անձանց համար ևս սահմանելով պատգամավորի թեկնածուին ներկայացվող պահանջները:

Ներկայացված օրենքի նախագիծն Ազգային ժողովի նիստում բուռն քննարկումների է արժանացել:

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը կրկին հեղինակել է «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը: Առաջին ընթերցմամբ քննարկման ընթացքում խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը նշել է, որ նախագծի առկայությունը պայմանավորված է օրենսդրական բացերը լրացնելու հանգամանքով: Նրա տեղեկացմամբ՝ փոփոխությունները վերաբերում  են քաղաքացիական դատավարության  այն դրույթին, որն առնչվում է դատարանների ընդդատության եւ ենթակայության  հետ կապված հարցերի կարգավորմանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am