Հասմիկ Ղահրամանյանն ընտրվեց Կենտրոնական բանկի խորհրդի անդամ
16:49, 12 Սեպտեմբեր 2019
ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովը Հասմիկ Ղահրամանյանին ընտրեց Կենտրոնական բանկի խորհրդի անդամ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին սեպտեմբերի 12-ին ընթացող ԱԺ նիստում հայտնեց Հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը:
«132 պատգամավորից քվեարկությանը մասնակցել են 106-ը: Հասմիկ Ղահրամանյանի օգտին կողմ է քվեարկել 103, դեմ՝ 3 պատգամավոր»,- ասաց Հովակիմյանը:
Կենտրոնական բանկի խորհրդի անդամի պաշտոնում Հասմիկ Ղահրամանյանի թեկնածությունն առաջարկել էր ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում