Հասարակական

ՌԴ դեսպանը Վիտալի Շիշկինի հարցով առաջնորդվում է պաշտոնական մարմինների հայտարարությամբ

1 րոպեի ընթերցում

ՌԴ դեսպանը Վիտալի Շիշկինի հարցով առաջնորդվում է պաշտոնական մարմինների հայտարարությամբ

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուս ակտիվիստ Վիտալի Շիշկինին Հայաստանում քաղաքական ապաստան տալու մասին ՌԴ դեսպանությունը ոչ մի տեղեկության չի տիրապետում և չի պատրաստվում մեկնաբանել դրա մասին լուրերը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

«Մենք տեղեկություն այդ հարցով չունենք։ Առաջնորդվում ենք պաշտոնական մարմինների այն հայտարարությամբ, որ ՀՀ-ում քաղաքական ապաստան չեն տվել», - ասել է նա:

Ավելի վաղ, ՀՀ ՏԿԶՆմիգրացիոնծառայությունը հայտնել էր, որ Հայաստանը Վիտալի Շիշկինին քաղաքական ապաստան չի տրամադրել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում