Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ԱԺ. Ճանապարհային երթևեկության կանոնակարգման բալային համակարգի ներդրման օրինագծի քննարկում

ԱԺ. Ճանապարհային երթևեկության կանոնակարգման բալային համակարգի ներդրման 
օրինագծի քննարկում

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովում ներկայացվեց ճանապարհային երթևեկության կանոնակարգման բալային համակարգի ներդրման օրինագիծը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ օրենքի նախագծերի փաթեթով նախատեսվում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք ունեցող անձին վարորդական վկայական ստանալու օրվանից մեկ տարի ժամկետով տրամադրել 9 միավոր: Խախտում ամրագրելու դեպքում վարչական իրավախախտում կատարած անձին տվյալ տարում տրված ընդհանուր միավորներից ինքնաշխատ եղանակով հանվում են օրենսգրքի համապատասխան հոդվածով նախատեսված իրավախախտման համար սահմանված տուգանային միավորները:

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանը նշեց, որ ընդհանուր առմամբ, երթևեկության ոլորտի թվով 100 զանցակազմերից տուգանային միավորներ նախատեսված են 20-ի համար։

«Դրանք այն իրավախախտումներն են, որոնց կատարման հետևանքով պատահարի և մահվան կամ վիրավորվելու պատճառականությունը ՃՈ-ում պարբերաբար իրականացվող վերլուծության արդյունքում ճանաչվում է որպես օրինաչափություն: Վերջին տարիներին արձանագրված խախտումների վերլուծությունը ցույց է տալիս, որ հատկապես աճել են արագության գերազանցման դեպքերը։ Դրանք մահերի և վիրավորումների պատճառ հանդիսացող վթարների առաջացմանը նպաստող հիմնական գործոններից են։ Այս ամենը հաշվի առնելով՝ արագության գերազանցումը ներառվել է տուգանային միավորների համակարգ»,- ասաց Քոչարյանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]