Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Երևանի քաղաքապետարանից հաստատում են «Սանիթեք»-ին գումարի մի մասը չփոխանցելու մասին լուրը /լրացված/

Երևանի քաղաքապետարանից հաստատում են «Սանիթեք»-ին գումարի մի մասը 
չփոխանցելու մասին լուրը /լրացված/

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանը «Սանիթեք» ընկերությանը չի փոխանցել գումարի մի մասը՝ աշխատանքային պարտականությունները հավուր պատշաճի չիրականացնելու համար:

«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին ասաց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ անդրադառնալով քաղաքապետարանի դիմաց «Սանիթեք» ընկերության աշխատակիցների բողոքի ակցիային:

«Սանիթեք»-ի աշխատակիցների պնդմամբ՝ քաղաքապետարանը հրաժարվել է ընդունել օգոստոս ամսվա հաշիվ-ապրանքագրերը և կատարողականները:

Հակոբ Կարապետյանը նշեց, որ «Սանիթեք»-ի աշխատակիցներն իրենց աշխատավարձերի հետ կապված բողոքները փոխանցեն իրենց տնօրինությանը:

«Երևանի քաղաքապետարանը չի կարող երևանցիների գումարը փոխանցել «Սանիթեք»-ի տնօրինությանը իրենց չարված աշխատանքի համար: Մեր գործողություններն այդ առումով բխում են օրենսդրությունից և պայմանագրից: Երևանի քաղաքապետարանը որևէ տնտեսավարողի, կազմակերպության կամ հանրային ծառայություն մատուցողի նկատմամբ պատժամիջոցներ կիրառում է ըստ պայմանագրի, օրենսդրության ու նախատեսված դեպքերի»,- նշեց Կարապետյանը:

Նրա խոսքով՝ իրենք միանգամայն հասկանում և ըմբռնմամբ են մոտենում «Սանիթեք»-ի աշխատակիցների բողոքին, սակայն հասցեատերը Երևանի քաղաքապետարանը չէ:

ԼՐԱՑՈՒՄ. Հակոբ Կարապետյանը տեղեկացրեց, որ օգոստոսին քաղաքապետարանը «Սանիթեք»-ին է փոխանցել 165 միլիոն 340 հազար դրամ: «Առաջարկում եմ Սանիթեքի հարգարժան աշխատակիցներին եւ ԶԼՄ-ներին՝ այդ ընկերության տնօրինությունից ճշտել աշխատավարձ չտալու իրական պատճառները»,-նշեց Կարապետյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]