Հասարակական

6-րդ հարկից ընկած 2.5 տարեկան երեխան գիտակցության է եկել ու ճանաչել ծնողներին

1 րոպեի ընթերցում

6-րդ հարկից ընկած 2.5 տարեկան երեխան գիտակցության է եկել ու ճանաչել ծնողներին

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Թումանյան 32 հասցեում գտնվող շենքի 6-րդ հարկից ընկած 2.5 տարեկան տղա երեխան գիտակցության է եկել ու ճանաչել ծնողներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է Սուրբ Աստվածամայր ԲԿ-ի հանրային կապերի գծով տնօրենի օգնական Գևորգ Դերձյանը:

«Երեխան սեպտեմբերի 5-ին անգիտակից վիճակով տեղափոխվել էր «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք: Փոքրիկի մոտ առկա է զուգակցված վնասվածքներ, գանգի ոսկրերի ցիրկուլյար կոտրվածք, գլխուղեղի սալջարդ, ողերի կոտրվածքներ, կոնքի ոսկրերի կոտրվածքներ: Երկու օր առաջ սկսել էր շնչել ինքնուրույն: Վիճակը շարունակում է մնալ ծանր, բայց կայուն: Գտնվում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկների խիստ հսկողության տակ»,- նշել է Դերձյանը:

Նրա խոսքով՝ վերջին երկու օրվա ընթացքում այս ընտանիքին օգնություն ցուցաբերելու համար տասնյակ զանգեր են ստացել, սակայն ծնողները որևէ օգնության կարիք չունեն և ոչ մեկից օգնություն չեն խնդրել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում