Միջազգային

Չեռնոբիլի գոտին գերազանցել Է հաճախելիության ռեկորդները

1 րոպեի ընթերցում

Չեռնոբիլի գոտին գերազանցել Է հաճախելիության ռեկորդները

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2019 թվականի առաջին ութ ամսում Չեռնոբիլը հաճախելիության ռեկորդ Է սահմանել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Українськi Новини»-ն:

Այդ ժամանակահատվածում արգելոց Է այցելել 74 671 մարդ, նրանցից 14 416-ն՝ օգոստոսին: Ամենից շատ զբոսաշրջիկներ են ժամանում Ուկրաինայից, ինչպես նաեւ Մեծ Բրիտանիայից եւ Լեհաստանից: Արգելոցի վարչությունում տուրիստական հոսքի աճը կապում են HBO-ի «Չեռնոբիլ» սերիալի ցուցադրման, Ուկրաինայի տուրիստական գործակալությունների կողմից նոր երթուղիների ձեւավորման եւ գոտու տարածք մուտքի ընթացակարգի պարզեցման հետ: «Բայց հարկ Է հիշել, որ դա զվարճանքների զբոսայգի չԷ: Դա տարածք Է, որտեղ անհրաժեշտ Է պահպանել անվտանգության հատուկ կանոնները»,- նշել Է արգելոցի տնօրենի օգնական Կիրիլ Գառնիկը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում