Սպորտ

Ես երջանիկ եմ. Մխիթարյանին Հռոմի օդանավակայանում դիմավորել են իտալացի լրագրողներ

1 րոպեի ընթերցում

Ես երջանիկ եմ. Մխիթարյանին Հռոմի օդանավակայանում դիմավորել են իտալացի լրագրողներ

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին Հռոմի օդանավակայանում դիմավորել են բազմաթիվ լրագրողներ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, լրագրողներից մեկը Մխիթարյանին հարցրել է. «Երջանիկ ե՞ք այստեղ լինելու համար, ինչին ի պատասխան Մխիթարյանն ասել է. «Ես երջանիկ եմ»:

Հենրիխ Մխիթարյանը Հռոմ է ժամանել «Ռոմա»-ին միանալու համար: Նա «Ռոմա»-ին կմիանա մեկ տարի վարձակալությամբ, ինչից հետո «Ռոմա»-ն ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերն «Արսենալ»-ից գնելու իրավունք կստանա: Նշվում է, որ Մխիթարյանը «Ռոմա»-ում կստանա տարեկան 3.5 միլիոն եվրո աշխատավարձ:

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում