Հասարակական

Մարտակերտ քաղաքից 20 կմ հյուսիս-արևմուտք գրանցվել է 3.7 մագնիտուդով երկրաշարժ

1 րոպեի ընթերցում

Մարտակերտ քաղաքից 20 կմ հյուսիս-արևմուտք գրանցվել է 3.7 մագնիտուդով երկրաշարժ

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսի 22-ին, տեղական ժամանակով ժամը 09:41-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 05:41-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.290և արևելյան երկայնության 46.600աշխարհագրական կոորդինատներով (ԱՀ Մարտակերտ քաղաքից 20 կմ հյուսիս-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 3.7 մագնիտուդով երկրաշարժ, ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 5 բալ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, երկրաշարժը զգացվել է ՀՀ Գորիս, Նոյեմբերյան, ԱՀ Շուշի, Քարվաճառ, Մարտակերտ և Ստեփանակերտ քաղաքներում՝ 3-4 բալ, Դրմբոն և Հաթերք գյուղերում՝ 4 բալ ուժգնությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում