1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Մեկ տարում չորս միլիարդ ծառ տնկելու Եթովպիայի պլանը գրեթե կատարված Է

Մեկ տարում չորս միլիարդ ծառ տնկելու Եթովպիայի պլանը գրեթե կատարված Է


ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եթովպիայի կառավարության «Կանաչ ժառանգություն» ազգային արշավի պլանը, որը ներառում Է 2019 թվականին 4 միլիարդ ծառի տնկում, շուտով կկատարվի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում պատմել Է Մոսկվայում հանրապետության դեսպան Ալեմայեխու Տեգենու Արգաուն: «Այս տարի մենք տնկել ենք արդեն 3,5 միլիարդ տնկի, այնպես որ շուտով նպատակին կհասնենք»,- հայտնել Է դեսպանը:
Ըստ Եթովպիայի իշխանությունների՝ «Կանաչ ժառանգություն» նխաձեռնությունն ազգային բնապահպանական արշավ Է, որը «նպատակամղված Է բնակչության իրազեկվածության բարձրացմանը Եթովպիայում շրջակա միջավայրի ահաբեկող վատթարացող վիճակի մասին եւ հասարակության իրազեկումը «կանաչ» կենսակերպի անցնելու» կարեւորության մասին: Միավորված ազգերի կազմակերպության գնահատումների համաձայն՝ 100 տարում Եթովպիայում անտառածածկույթը երկրի տարածության 35 տոկոսից կրճատվել Է մինչեւ 4 տոկոս:
Դեսպանի խոսքով՝ ազգային ծրագրին մասնակցում են երկրի բոլոր քաղաքացիները, ներառյալ վարչապետը. «Նա շատ նվիրված Է այդ գաղափարին եւ այդ ծրագրին, քանի որ ինքն Էլ Է ծառեր տնկում ամեն օր: Երբ վարչապեն այցելուների Է ընդունում իր գրասենյակում, նա բանկցությունների ավարտին նրանցից յուրաքանչյուրին հրավիրում Է միասին ծառ տնկելու»:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]