Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ղրղզստանի նախկին նախագահի ձերբակալման գործողությունների ընթացքում վիրավորների թիվը հասել է 98-ի

Ղրղզստանի նախկին նախագահի ձերբակալման գործողությունների ընթացքում 
վիրավորների թիվը հասել է 98-ի

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի ձերբակալման հատուկ գործողությունների ընթացքում վիրավորների թիվը հասել է 98-ի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Ղրղզստանի առողջապահության նախարարությունից:

«Երկու օրվա ընթացքում 98 մարդ դիմել է բժշկական օգնության», - ասել են գերատեսչությունից:

Առողջապահության նախարարության տվյալներով ՝ այդ 98 վիրավորներից մեկը ՝ «Ալֆա»-ի հատուկջոկատային, մահացել է, ուժային կառույցի 11 աշխատակից  տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, 13 վիրավոր ստացել է ստացիոնար բուժում, 83 վիրավոր ուղարկվել է ամբուլատոր բուժման:

Օգոստոսի 8-ին ձերբակալվել է Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը:

Օգոստոսի 7-ի երեկոյան հանրապետության ուժայինները Աթամբաեւի ձերբակալման գործողություն Էին սկսել Բիշքեկից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Կոյ-Տաշ գյուղում, սակայն այն ժամանակ նրան ձերբակալել չհաջողվեց: Հանրապետության գլխավոր դատախազությունը քրեական գործ Է հարուցել «Զանգվածային անկարգություններ» եւ «Խուլիգանություն» հոդվածներով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]