Միջազգային

Աթամբաեւը հանձնվեց իշխանություններին

1 րոպեի ընթերցում

Աթամբաեւը հանձնվեց իշխանություններին

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղրղզստանում ձերբակալել են երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել են պետության նախկին ղեկավարի շտաբում:

«Երկարատեւ բանակցություններից հետո նա որոշեց հանձնվել, նրան ավտոմեքենայով տարել են Բիշքեկի ուղղությամբ: Աթամբաեւի հետ են նրա խորհրդականներ Ֆարիդ Նիյազովը եւ Կունդուզ Ժոլդուբաեւան»,-պատմել Է գործակալության զրուցակիցը:

Ավելի վաղ Ղրղզստանի հատուկ ծառայությունները ձեռնարկել Էին պետության նախկին ղեկավարի տան երրորդ գրոհը, ինչի հետեւանքով նրանց հաջողվել Էր ներխուժել նրա նստավայրի տարածքը:

Օգոստոսի 7-ի երեկոյան հանրապետության ուժայինները Աթամբաեւի ձեերբակալման գործողություն Էին սկսել Բիշքեկից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Կոյ-Տաշ գյուղում, սակայն այն ժամանակ նրան ձերբակալել չհաջողվեց:

Ըստ վերջին տվյալների, գործողության ընթացքում զոհվել Է հատուկ նշանակության ուժերի մի մարտիկ, տուժել Է 80 մարդ: Հանրապետության գլխավոր դատախազությունը քրեական գործ Է հարուցել «Զանգվածային անկարգություններ» եւ «Խուլիգանություն» հոդվածներով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում