Ռուսաստանում հացը թանկացել Է
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2019 թվականի առաջին յոթ ամսում Ռուսաստանի խանութներում հացի գները 7,7 տոկոսով աճել են 2018 թվականի նույն ժամանակամիջոցի համեմատությամբ: Այս տվյալները հրապարակվել են Պետական վիճակագրության դաշնային ծառայության կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Մեկ տարի առաջ այդ ցուցանիշը կազմել Է 2,3 տոկոս: Ընթացիկ տարում հացի գներն աճել են գնաճից արագ. սպառողական գների ինդեքսը կազմել Է 5 տոկոս:
Ռոսստատի տվյալներով՝ ամենից շատ թանկացել Է սեւ (աշորայի եւ աշորայի-ցորենի ալյուրի) հացը, հունիսին դրա միջին գինը կազմել Է մեկ կիլոգրամի դիմաց 50,54 ռուբլի: Անցյալ տարվա հունիսի համեմատությամբ աճը կազմել Է 9,6 տոկոս: Սպիտակ (ցորենի բարձր տեսակի ալյուրի) հացը թանկացել Է 8,3 տոկոսով, գորշ հացը՝ 7,4 տոկոսով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: