Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Աթամբաեւի ձերբակալման հատուկ գործողության ընթացքում տուժածների թիվը հասել Է 48-ի

Աթամբաեւի ձերբակալման հատուկ գործողության ընթացքում տուժածների թիվը հասել Է 48-ի

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւի ձերբակալման հատուկ գործողության հետեւանքով տուժածների թիվը հասել Է 48-ի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 8-ին ՌԻԱ Նովոստիին հայտնել են Ղրղզստանի առողջապահության նախարարությունում:

«Բիշքեկի եւ Չույի մարզի հիվանդանոցներ բժշկական օգնության Է դիմել 48 մարդ»,- հայտարարել են գերատեսչությունում: Տուժած հատուկ ջոկատայիններից մեկը գործողության ժամանակ մահացել Է կրծքավանդակին ստացած հրազենային վերքի պատճառով: Օգոստոսի 7-ի երեկոյան Ղրղզստանի հատուկ ծառայություններն սկսել են մայրաքաղաքից 20 կիլոմետր հեռավորության վրա Քոյ Թաշ գյուղում նախկին նախագահ Ալմազբեկ Աթամաբաեւին նրա նստավայրում ձերբակալելու գործողությունը: Նրանք նախկին ղեկավարի կողմնակիցների դեմ կիրառել են հատուկ միջոցներ: Սակայն նախկին նախագահին ձերբակալել չի հաջողվել: Ղրղզստանի խորհրդարանը հունիսի 20-ին դատախազությանն Է հանձնել նախկին նախագահ Աթամբաեւին վերագրվող մեղադրանքների ցուցակը, որը պատրաստել Է պատգամավորների հատուկ հանձնախումբը: Երկրի նախկին նախագահին մեղադրել են ապօրինի հարստացման, հողամասի զավթման, Բիշքեկի ՋԷԿ-ի արդիականացման ժամանակ կոռուպցիայի եւ քրեական հեղինակություն Ազիզ Բատուկաեւի անօրինական ազատման մեջ: Աթամբաեւն ինքը խորհրդարանականների մեղադրանքները որակել Է «անհեթեթ» եւ հայտարարել, որ մաքուր Է ժողովրդի հանդեպ եւ պատրաստ Է պատասխան տալ նախագահի պաշտոնում իր բոլոր արարքների համար: Ալամզբեկ Աթամբաեւը երկիրը գլխավորել Է 2011-ից մնչեւ 2017 թվականը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]