Վրաստանը 600 հազար եվրո կհատկացնի Ռուսաստանից հայրենակիցների փոխադրման համար
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի իշխանությունները որոշել են 600 հազար եվրո հատկացնել ՌԴ-ից տարանցիկ թռիչքների սուբսիդավորման նպատակով, ոչ թե զբոսաշրջության զարգացման, այլ Ռուսաստանում բնակվող հայրենակիցներին օգնելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 2-ին հայտնել Է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն՝ ելույթ ունենալով կառավարության նիստից առաջ կայացած բրիֆինգում:
«Սա շատ պարզ որոշում Է, որը կապված Է Վրաստանի քաղաքացիների հանդեպ մեր տարրական պատասխանատվության ու պարտականության հետ: Ձեզ հայտնի Է, որ Վրաստանի շատ քաղաքացիներ են ապրում Ռուսաստանի Դաշնությունում: Ամռան տարեշրջանում նրանցից շատերը պլանավորում Էին եւ պլանավորում են վերադառնալ Վրաստան եւ ամառն անցկացնել ընտանիքի հետ: Շատ կարեւոր Է՝ օգնել մեր քաղաքացիներին, երբ նման խնդիրներ (ուղիղ չվերթների արգելք) են ծագում, մանավանդ երբ այդ խնդիրները ծագում են նրանցից չկախված պատճառներով»,- ասել Է Բախտաձեն: Նրա խոսքով՝ իշխանությունների մտքով չի Էլ անցել այդ փոքր գումարով օգնել զբոսաշրջությանը: «Ի՞նչ եք կարծում՝ 600-հազարանոց օգնությամբ կարելի Է հաղթահարել այն խնդիրը, որն ստեղծվել Է վրացական զբոսաշրջության ոլորտում»,-հավելել Է Բախտաձեն:
Վրաստանի իշխանություններն ավիատրանզիտի սուբսիդավորման որոշում են ընդունել հուլիսի 25-ին: Տարեկան 600 հազար եվրո Է հատկացվելու այն ավիաընկերություններին, որոնք ՌԴ-ից Թբիլիսի կամ Բաթում են թռչում Երեւանով: Այսօր միայն մեկ ընկերություն՝ Georgian Airways-ն Է դրանով զբաղվում: Թռիչքների սուբսիդավորման որոշումը առաջ Է բերել Georgian Airways-ի մրցակիցների, մասնավորապես, MyWay Airlines վրացական ավիաընկերության քննադատությունը, որը կառավարությանը մեղադրել Է մրցակցության կանոնները խախտելու մեջ: Հուլիսի 8-ից ուժի մեջ Է մտել Վրաստան օդային փոխադրումներ իրականացնելու ռուսական ընկերությունների համար սահմանված ժամանակավոր արգելքը: Նաեւ ուժի մեջ Է մտել ՌԴ վրացական ավիաընկարությունների ուղիղ չվերթների դադարեցման վերաբերյալ Ռուսաստանի տրանսպորտի նախարարության որոշումը: Պատժամիջոցները սահմանվել են այն բանից հետո, երբ հունիսի 20-ին Թբիլիսիում մի քանի հազար մարդ հակառուսական հանրահավաք կազմակերպեց խորհրդարանի շենքի մոտ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: