Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Իրանի ԱԳ նախարարը հայտարարել Է, որ ԱՄՆ-ի պատժամիջոցները չեն ազդում իր ու իր ընտանիքի վրա

Իրանի ԱԳ նախարարը հայտարարել Է, որ ԱՄՆ-ի պատժամիջոցները չեն ազդում իր ու իր ընտանիքի վրա


ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը պնդում Է, որ ԱՄՆ-ի վարչակազմի կողմից իր նկատմամբ սահմանված պատժամիջոցները չեն կարողանա ազդել ոչ իր, ոչ Էլ իր ընտանիքի վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Իրանի ԱԳ նախարարը գրել Է Twitter-ի իր Էջում:
«Դա չի ազդում ինձ ու իմ ընտանիքի վրա, քանի որ ես սեփականություն կամ որեւԷ շահ չունեմ Իրանի սահմաններից դուրս»,- նշել Է Զարիֆը: Նրա համոզմամբ՝ Վաշինգտոնի կողմից կիրառված սահմանափակումների պատճառն այն Է, որ ԱՄՆ-ը իրեն դիտում Է որպես «Իրանի գլխավոր ներկայացուցիչն ամբողջ աշխարհում»:
Հուլիսի 31-ին ԱՄՆ-ը պատժամիջոցներ Է սահմանել Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի դեմ, ինչի մասին հաղորդվում Է Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարության կայքում:
Թրամփի վարչակազմում նշել են, որ Զարիֆն Է ղեկավարում իրանական քարոզչությունը եւ երկրի միջուկային ծրագրի վերաբերյալ ապատեղեկատվությունը: Նաեւ պետական պաշտոնյաները կարծում են, որ նախարարը կոծկում Է սեփական ժողովրդի դեմ Իրանի իշխանությունների հանցագործությունները:
ԱՄՆ-ի իշխանություններն այլեւս մտադիր չեն Զարիֆին դիտել որպես Իրանի օրինական ներկայացուցիչ: Նրանք ցանկանում են բանակցություններ վարել երկրի այլ ներկայացուցիչների հետ:
Նախարարն ինքը Twitter-ում գրել Է, որ պատժամիջոցները ոչ մի կերպ չեն կարող ազդել ո՛չ իր, ո՛չ իր ընտանիքի վրա: Նա ԱՄՆ-ին շնորհակալություն Է, որ երկիրն իրեն «վիթխարի սպառնալիք» Է համարում «իր շահերի համար», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am