Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Հունիսին շուրջ 114 հազար մարդ ստիպված Է եղել իր տունը լքել Սիրիայում

Հունիսին շուրջ 114 հազար մարդ ստիպված Է եղել իր տունը լքել Սիրիայում
ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2019 թվականի հունիսին մոտավորապես 114 հազար մարդ ստիպված Է եղել լքել իր տունը Սիրիայում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ՄԱԿ-ի հումանիտար հարցերով գերագույն կոմիսարի վարչության զեկույցում: Վարչության տվյալներով՝ հունիսին 113 հազար 936 մարդ հարկադրված Է եղել փոխել բնակության վայրը Սիրիայում: Նրանց 70 տոկոսից ավելին (82 հազար 302 մարդ) լքել Է իր տունը Իդլիբի նահանգում եւ 27 հազար 741 մարդ՝ Հալեպի նահանգում: ՄԱԿ-ի վարչությունում նշում են, որ մարդկանց զանգվածային վերաբնակումը տեղի Է ունենում Իդլիբի հարավում, Համայի նահանգի հյուսիսում եւ Հալեպի արեւմտյան մասում շարունակվող մարտական գործողությունների պատճառով: Ավելի վաղ ՄԱԿ-ի հումանիտար հարցերով գերագույն կոմիսարի վարչությունը հայտնել Էր, որ ընթացիկ տարվա ապրիլից մինչեւ հուլիսի կեսերը Իդլիբի եւ Համայի նահանգներում իրենց տները լքել են 440 հազար բնակիչներ, որոնցից շատերը կացարանը փոխել են մի քանի անգամ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am