Միջազգային

Բրազիլիայի բանտերից մեկում խռովության հետեւանքով զոհվածների թիվը հասել Է 57-ի

1 րոպեի ընթերցում

Բրազիլիայի բանտերից մեկում խռովության հետեւանքով զոհվածների թիվը հասել Է 57-ի

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրազիլիայում բանտային խռովության հետեւանքով զոհվածների թիվը հասել Է 57-ի, 17 մարդ գլխատվել Է եւ 41-ը մահացել շնչահեղձ լինելուց: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել են Պարայի նահանգի պատժական համակարգի գլխավոր վարչությունում:

Ավելի վաղ հաղորդվել Էր 52 զոհվածերի մասին: Անկարգություններն սկսվել են հուլիսի 29-ին առավոտյան ժամը յոթին եւ շարունակվել մինչեւ կեսօր (Երեւանի ժամանակով 19:00): Ավելի ուշ այն հարկաբաժիններում, որտեղ տեղի են ունցել ընդհարումները, հրդեհ Է սկսվել, եւ բանտարկյալներից շատերը մահացել են շնչահեղձությունից:

Իշխանությունները մի քանի ժամ չեն կարողացել մտնել շենք, որտեղ տեղի Է ունեցել խռովությունը, եւ պազել զոհերի ստույգ թիվը: Վարչության տեղեկատվությամբ՝ ընդհարումները տեղի են ունեցել երկու մրցակցող խմբավորումների միջեւ, որոնք զբաղվում են թմրանյութերի ապօրինի շրջանառությամբ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում