Հասարակական

Հուրգադայում մնացած հայ զբոսաշրջիկների երկրորդ խումբը ժամանել է Երևան

1 րոպեի ընթերցում

 Հուրգադայում մնացած հայ զբոսաշրջիկների երկրորդ խումբը ժամանել է Երևան

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք է կատարել Հուրգադայում մնացած հայ զբոսաշրջիկների երկրորդ խմբին տեղափոխող ինքնաթիռը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեցին «Զվարթնոց» օդանավակայանից:

Հուրգադա-Երևան հուլիսի 25-ի OTF 3703 չվերթի չեղարկման պատճառով Հուրգադայում գտնվող 132 ուղևոր հուլիսի 26-ին՝ Երևանի ժամանակով 20:30-ին Հուրգադա-Երևան UJ 5600 չվերթով ժամանել է Հայաստան: Չվերթի չեղարկման պատճառն այն է, որ «Էյ ընդ Ար Տուր» հայկական տուրօպերատորը չի վճարել ավիափոխադրողին:

Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը կոչ էր արել նույն տուրօպերատորի միջոցով հանգիստը կազմակերպած մյուս քաղաքացիներին՝ ընդհատել հանգիստը ու Երևան վերադառնալ ևս մեկ չվերթով, որը կազմակերպվել էր հուլիսի 29-ին՝ 03:00-ին: Նոր թռիչքների կազմակերպման ծախսերը փոխհատուցում է ՀՀ կառավարությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում