Միջազգային

Չինաստանի հարավում սողանքների զոհերի թիվը հասել Է 22-ի

1 րոպեի ընթերցում

Չինաստանի հարավում սողանքների զոհերի թիվը հասել Է 22-ի
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի Գույչժոուի նահանգում սողանքների հետեւանքով զոհվածների թիվը հասել Է 22-ի, եւս 23-ը համարվում Է անհայտ կորած: Հուլիսի 26-ին այս մասին հաղորդել Է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը, տեղեկացնում Է«Արմենպրես»-ը:

Ավելի վաղ հաղորդվել Էր 20 զոհերի մասին:

Գուայչժոում սողանքներն իջել են հուլիսի 23-ին: Առաջին միջադեպը տեղի Է ունեցել տեղական ժամանակով 16:00-ին (Երեւանի ժամանակով 12:00-ին) Հեչժանի գավառում, ինչի հետեւանքով փլվածքների տակ Է մնացել շինարարական հրապարակը:

Երկրորդ սողանքն իջել Է հուլիսի 23-ին Շույչենի գավառում Լյուպանշույ քաղաքի մերձակայքում տեղական ժամանակով 21:20-ին (Երեւանի ժամանակով 17:20-ին), ինչի հետեւանքով քանդվել Է 21 տուն, 77 մարդ մնացել Է աղետի գոտում:

Որոնողական-փրկարարական աշխատնքները շարունակվում են, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում