Հասարակական

Հուրգադայում գտնվող ՀՀ քաղաքացիների վերադարձը Հայաստան կարող է կազմակերպվել այսօր. ԱԳՆ

1 րոպեի ընթերցում

Հուրգադայում գտնվող ՀՀ քաղաքացիների վերադարձը Հայաստան կարող է կազմակերպվել այսօր. ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի իշխանությունները քայլեր են ձեռնարկում Եգիպտոսում մնացած ՀՀ քաղաքացիներին երկիր տեղափոխելու ուղղությամբ. նրանց վերադարձը կարող է իրականացվել հենց այսօր:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը նշեց. «Եգիպտոսում ՀՀ դեսպանության կողմից գործադրվում են բոլոր հնարավոր ջանքերը, որպեսզի որքան հնարավոր է շուտ կազմակերպվի մեր քաղաքացիների ապահով վերադարձը հայրենիք։ Դեսպանության կողմից բանակցություններ են տարվում՝ հնարավորության դեպքում վերադարձը կազմակերպելու արդեն իսկ այսօր»:

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանըևս տեղեկացնում է, որ Հուրգադայից ՀՀ քաղաքացիների տեղափոխման համար քննարկվում են մի քանի տարբերակներ: «Խնդրի լուծումը գրեթե գտնվել է: Հայտնում եմ նաև, որ կառավարությունը պատրաստակամ է վճարել ՀՀ քաղաքացիներին չարթերային թռիչքով Եգիպտոսից Հայաստան տեղափոխելու համար»,-նշում է նա:

Մոտ հարյուր ՀՀ քաղաքացի մնացել էր Հուրգադայում հուլիսի 25-ին Հուրգադա-Երևան թիվ OTF 3703 չվերթի չեղարկման պատճառով:

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում