Հասարակական

Շիրակում կկառուցվի սեյսմիկ անվտանգության խնդիրներն ուսումնասիրող 10 նոր կայան

1 րոպեի ընթերցում

Շիրակում կկառուցվի սեյսմիկ անվտանգության խնդիրներն ուսումնասիրող 10 նոր կայան

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզի Գյումրի քաղաքում կստեղծվի հայ- չինական համատեղ լաբորատորիա: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց Գիտության կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը՝ նշելով, որ դա կարվի Գյումրիի երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի բազայի հիման վրա:

«Կան սեյսմիկ անվտանգության համաշխարհային ցանցեր: Դրանք ստեղծել են Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Չինաստանը, մենք ցանկանում ենք բոլոր ցանցերին այս կամ այն ձևով անդամակցել: Ռուսաստանի հետ շատ հաջողությամբ աշխատում ենք, այժմ էլ Չինաստանի հետ ենք համագործակցում, ստորագրել ենք հուշագիր, համաձայն որի, սեյսմիկ անվտանգության խնդիրներն ուսումնասիրող 10-ը նոր կայաններ կկառուցվեն Գյումրիում ու Սպիտակում»,-ասաց Սամվել Հարությունյանը: Համատեղ աշխատանքի շնորհիվ ստեղծվում են նաև լաբորատորիաներ: Առաջիկայում սպասվում է չինական կողմից այցելություն Հայաստան:

Գիտության կոմիտեն որոշակի քայլեր է կատարում նաև Իսրայելի հետ համագործակցության ուղղությամբ: Սամվել Հարությունյանը նշեց, որ նախատեսում են համագործակցել դեղագործության, տիեզերքի ուսումնասիրության, հայագիտության ոլորտներում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում