Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հղիության և ծննդաբերության արձակուրդում գտնվողները ևս կկարողանան ստանալ պարգևատրումներ

Հղիության և ծննդաբերության արձակուրդում գտնվողները ևս կկարողանան ստանալ 
պարգևատրումներ

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը հղիության և ծննդաբերության արձակուրդում գտնվողների վերաբերյալ ընդունեց նոր որոշում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, ըստ որոշման, պետական իշխանության մարմիններում պարգևատրման կարգում կատարվում է փոփոխություն, որը թույլ կտա հղիության և ծննդաբերության արձակուրդում գտնվող անձանց ևս պարգևատրումներ ստանալ:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ նախագիծը մշակվել է՝ հաշվի առնելով հղիության և ծննդաբերության արձակուրդի մեջ գտնվող աշխատողների՝ տվյալ կիսամյակի ընթացքում աշխատած ժամանակահատվածը:

Կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 20-ի N 1510-Ն որոշման համաձայն՝ պետական ծառայողը պարգեւատրվում է, եթե նրա կատարողականի կիսամյակային գնահատականը դրական է, եւ նա այդ կիսամյակում աշխատել է վեց ամիս` ներառյալ ամենամյա եւ (կամ) չվճարվող արձակուրդի, հղիության եւ ծննդաբերության արձակուրդի, ժամանակավոր անաշխատունակության, վերապատրաստման, գործուղման ժամանակահատվածները:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հղիության եւ ծննդաբերության արձակուրդի մեջ գտնվող աշխատակիցները հաշվետու ժամանակահատվածում աշխատել են նշված ժամանակահատվածի մեծ մասը, սակայն աշխատանքների ամփոփման ժամանակ գտնվում են հղիության եւ ծննդաբերության արձակուրդի մեջ եւ չեն կարող օգտվել օրենքով սահմանված պարգեւատրումից՝ անհրաժեշտություն է առաջացել որոշման մեջ նախատեսել սույն կարգավորումը:

Այս նախագծով նախատեսվում է սահմանել հղիության եւ ծննդաբերության արձակուրդի մեջ գտնվող, սակայն տվյալ կիսամյակում աշխատած աշխատողների պարգեւատրման իրավական հիմքերը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]