Գերմանիայի կառավարությունն ընդունել Է օրինագիծ կարմրուկի դեմ պարտադիր պատվաստման մասին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի կառավարությունը հուլիսի 17-ին կայացած նիստում ընդունել Է օրինագիծ կարմրուկի դեմ պարտադիր պատվաստման մասին: Այդ մասին ասված Է նախարարների կաբինետի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
2020 թվականի մարտից ծնողներն իրենց երեխաների մանկապարտեզ կամ դպրոց ընդունվելուց առաջ պետք Է ներկայացնեն այն բանի հաստատումը, որ երեխան պատվաստված Է կարմրուկի դեմ: Պարտադիր պատվաստում կսահմանվի նաեւ դայակների, մանկապարտեզների, դպրոցների անձնակազմի, բժշկական եւ այլ հասարակական հիմնարկությունների, այդ թվում փախստականների կենտրոնների աշխատակիցների համար: Խախտողներին սպառնում Է տուգանք մինչեւ 2,5 հազար եվրո: Երեխաներին, որոնք պատվաստված չեն լինի, պարզապես չեն ընդունի մանկարպարտեզ:
Այն երեխաների ծնողները, որոնք օրենքն ուժի մեջ մտնելու պահին արդեն ընդունվել են մանկապարտեզներ, դպրոցներ, ինչպես նաեւ վերոհիշյալ հիմնարկություններ արդեն աշխատանքի ընդունված չափահասները պետք Է պատվաստման մասին համապատասխան հաստատումը ներկայացնեն ամենաուշը մինչեւ 2021 թվականի հուլիսի 31-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: