20 մլն երեխաներ պաշտպանված չեն կարմրուկի եւ դիֆթերիայի դեմ պատվաստանյութերով. ՄԱԿ
2 րոպեի ընթերցում

Զեկույցում ընդգծված Է, որ դիֆթերիայի, պրկախտի եւ կապույտ հազի դեմ պատվաստանյութի երեք դոզայով եւ կարմրուկի պատվաստանյութի մեկ դոզայով ընդգրկման ցուցանիշը մնում Է շուրջ 86 տոկոսի մակարդակում»: «Դա բարձր, բայց անբավարար ցուցանիշ Է»,- արձանագրում են փորձագետները՝ հիշեցնելով, որ «պատվաստանյութերի միջոցով կանխարգելման ենթարկվող հիվանդությունների բռնկումներից պաշտպանության համար անհրաժեշտ Է հասնել պատվաստումների 95-տոկոսանոց ընդգրկման գլոբալ մակարդակում, ինչպես նաեւ երկրների մակարդակում»:
Հարկ եղած իմանուցման բացակայությունը բնորոշ Է ամենաաղքատ երկրների համար: Այնտեղ Է բնակվում չպատվաստված երեխաների մեծ մասը: Ընդամենը 16 պետություններում բնակվում Է բոլոր չպատվաստված երեխաների գրեթե կեսը: Այդ երկրների թվում են Աֆղանստանը, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը (ԿԴՀ), Եմենը, Նիգերիան, Սիրիան, Սուդանը, Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունը, Չադը եւ Հարավային Սուդանը:
Անցյալ արի աշխարհում արձանագրվել Է կարմրւկի գրեթե 350 հազար դեպք, ինչն ավելի քան կրկնապատիկ բարձր Է 2017 թվականի ցուցանիշներից: 2018 թվականի արդունքներով աշխարհում կարմրուկով հիվանդացությամբ առաջին տեղն զբաղեցնում Է Ուկրաինան: Այնուհետեւ գալիս են ԿԴՀ-ն, Մադագասկարը, Լիբերիան, Սոմալին, Սերբիան, Վրաստանը, Ալբանիան, Եմենը եւ Ռումինիան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: